Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված Երևանում փակ փողոցներ կլինեն
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։