երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը 2018-ին իր հպարտությունն էր հայտնում, բայց այսօր քննադատում է. Դավիթ Հակոբյան

Ալեն Սիմոնյանը 2018-ին իր հպարտությունն էր հայտնում, բայց այսօր քննադատում է. Դավիթ Հակոբյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

Դերասան Դավիթ Հակոբյանը հայտարարեց, թե բոլոր լուրջ շարժումները հիմնվել են գիտակից ուսանողության վրա։

«Այնպես որ, Ասված օգնական և Աստված պահապան ձեզ, երբեք ուշ չի ինչ-որ լավ բան անել։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ։ Մի տրվեք կեղծ գաղափարախոսությանը։ Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես, օրինակ՝ պարոն Ալեն Սիմոնյանը 2018 թվականի շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցին, որը միացել է շարժմանը։ Սա կուսակցական շարժում չէ։ Այսօր կարևորը համախմբված լինելն է։ Մեր ուժը մեր հավաքական լինելու մեջ է»,-ասաց Դավիթ Հակոբյանը։

Ողջունելով շարժմանն ու սրբազանին Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ որպես դասախոս կարող է մեղադրել ուսանողներին դասերից բացակայելու համար, սակայն չի նախատում: «Աստված օգնական և պահապան Ձեզ: Երբեք ուշ չէ ինչ-որ լավ բան անել: Մնացածը սուտ է: Ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի հետ: Սա կուսակցական շարժում չէ: Կարևորը համախմբվածությունն ու հավաքականությունն է»,- նշեց վաստակավոր արտիստը: Նա հիշեցրեց Չարենցի խոսքերը` մեր ուժը մեր հավաքականության մեջ է:

  • Կիսվել: