կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալավերդի-Սանահին հատվածում Hyundai մակնիշի ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. երեք մարդ հոսպիտալացվել է

Ալավերդի-Սանահին հատվածում Hyundai մակնիշի ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. երեք մարդ հոսպիտալացվել է

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի»-ն:

Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:

Ընկերությունը հորդորում է վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները:

  • Կիսվել: