շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի հետ, որ կապ հաստատենք ԻԻՀ տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով. Սյունիքի մարզպետ

Ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի հետ, որ կապ հաստատենք ԻԻՀ տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով. Սյունիքի մարզպետ

Այս պահին էլ Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան թռիչքներ տեղի են ունենում: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նա նշել է, որ թռիչքներ չեն լինում միայն մառախլապատ եղանակի դեպքում:

՛՛Մնացած բոլոր օրերին ըստ սահմանված գրաֆիկի եւ ժամերի թռիչքներ են լինում եւ կես ժամում Կապանում են լինում՛՛,-ասել է մարզպետը:

Հարցազրուցավարի հարցին, թե արդյոք ինքնաթիռում լինու՞մ են այնքան ուղեւորներ, որքան նախատեսված է, Ղուկասյանը դրական պատասխան է տվել:

՛՛Մյուս կողմից, հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով: Բնականաբար, կա վարչապետի հանձնարարարկանը Շինուհայրի՝ Խոտ գյուղի տարածքում գտնվող օդանավակայանի համարը, որը, վստահ եմ, շատ շուտով կմեկնարկի: Ես կարծում եմ, որ մենք այդ բոլոր հնարավորությունները, հատկապես օդային կապը փոքր ինքնաթիռների իմաստով պետք է է՛լ ավելի զարգացնենք՛՛,-նշել է մարզպետը:

  • Կիսվել: