երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Քննչական կոմիտեի չորս ծառայողներ պարգևատրվել են մեդալներով

Քննչական կոմիտեի չորս ծառայողներ պարգևատրվել են մեդալներով

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների չորս ղեկավարներ պարգևատրվել են ՀՀ մեդալներով։ Պարգևատրման հրամանագիրը մայիսի 24-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Մխիթար Գոշի մեդալով՝

Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ»:

  • Կիսվել: