Սամբոյի ԱԱ. Եվս մեկ մեդալ՝ Հայաստանի հաշվին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է Սամբոյի աշխարհի 50-րդ հոբելյանական առաջնությունը, որին մասնակցում են մարզիկներ 101 պետությունից։
Հայաստանի հավաքականի հաշվին այսօր ավելացել է ևս մեկ բրոնզե մեդալ։ Նման պատվի արժանացել է մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը։
Այսպիսով, առայժմ Հայաստանն ունի մեկ արծաթե, երկու բրոնզե պարգև։
Վաղը, ասպարեզ դուրս կգան ևս հինգ հայ մարզիկ։



