Այս գիշեր ՌԴ-ն Կիևի վրա բալիստիկ հրթիռներով երեք հարձակում է իրականացրել
Նոյեմբերի 7-ի գիշերը ռուսական ուժերը Կիևի վրա բալիստիկ հրթիռներով երեք հարձակում են իրականացրել, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարվածներ են հասցվել էներգետիկ ոլորտին, բնակելի շենքերին և Հյուսիսային կամրջին։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը Կիևի վրա առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարձակվել է նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մայրաքաղաքում լսվել են պայթյուններ։
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 1:00-ի սահմաններում, ռուսները երկրորդ բալիստիկ հրթիռային հարձակումն են իրականացրել Կիևի և նրա շրջակա տարածքների վրա։ Հարվածներ են հասցվել ենթակառուցվածքներին, և մայրաքաղաքի արվարձաններում պայթյուններ են լսվել։
Ժամը 3:00-ի սահմաններում Ռուսաստանը Կիևի վրա երրորդ բալիստիկ հրթիռային հարձակումն է իրականացրել, և մայրաքաղաքում կրկին պայթյուններ են լսվել։
Այլ մանրամասներ չեն հաղորվում:



