Ռուսաստանը գիշերվա ընթացքում ուկրաինական 142 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը նախորդ գիշեր որսացել և ոչնչացրել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ԱԹՍ-ները խոցվել են Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի, Օրյոլի, Ռոստովի և Աստրախանի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում։
Հարձակման ֆոնին ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքների ընդունումն ու իրականացումը Աստրախանի, Կազանի, Սարատովի և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայաններում։
Նշենք նաև, որ նոյեմբերի 6-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ավանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
Ռոստովի մարզում գիշերվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են Ռոստովում, Տագանրոգում և մարզի ևս ութ շրջանում։


