Կատարի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին չհետաձգել խաղաղության համաձայնագրի կնքումը
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին չսպասել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության համաձայնագրի հասնելու իդեալական պահի, շաբաթ օրը հաղորդել է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
«Երբեք կատարյալ խաղաղության համաձայնագիր չի լինի, և մենք չպետք է սպասենք կատարյալ պահի», – ասել է Ալ Թանին՝ կոչ անելով և՛ Վաշինգտոնին, և՛ Թեհրանին դադարեցնել մարտական գործողությունները։
Ալ Թանին կոչ է արել կողմերին ապավինել պրագմատիզմին և դիվանագիտությանը։
Կատարը հանդես է գալիս որպես միջնորդ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։


