երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ:

Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:

Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։

Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:

Պաշտպանի և աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: