երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի ներկայացուցիչներին։

«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 24 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Լիբանանի վարիչ մարմինին ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Հայաստանէն ներս տիրող վերջին զարգացումներուն եւ մասնաւորաբար Լիբանանի այժմու կացութեան, ինչպէս նաեւ կարեւորութեամբ շեշտուեցաւ միջ-կուսակցական գործակցութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեր գաղութները յուզող հարցերուն շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: