երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ցուցահանդես՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին

Ցուցահանդես՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մանկավարժական համալսարանում մայիսի 27-ին, ժամը 12.00 կբացվի ցուցահանդես։

Ներկայացված կլինեն ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ, որոնց բնօրինակները պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի թանգարանում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում և Լևոն Չիդիլյանի մասնավոր հավաքածուում:

Ձեռնարկին ներկա կլինեն ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն / George Sharvashidze, վրացահայ հասարակական գործիչ, մտավորական, ցուցահանդես կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը։

 

  • Կիսվել: