երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արտակ Բեգլարյանը մասնակցելու է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին

Արտակ Բեգլարյանը մասնակցելու է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին

Ես մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին մասնակցելու եմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ: Հորդորում եմ իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունող բոլոր անձանց ևս մասնակցել հավաքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ի գիտություն շարժմանն արցախցիների մասնակցությունը շահարկող անձանց՝ մենք բոլոր իրավունքներն ունենք մասնակցելու ՀՀ քաղաքական գործընթացներին, քանի որ՝

1. ՀՀ Սահմանադրությամբ հավաքներին մասնակցելու իրավունքը և կարծիքի արտահայտման ազատությունը տրված է յուրաքանչյուր անձի:

2. ՀՀ իշխանությունների որոշումները ուղղակիորեն ազդել և ազդում են նաև արցախցիների վրա. Նույնիսկ կասեի, որ ամենաշատն են ազդել մեզ վրա:

3. Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ՝ մենք հետևում ենք մեր հոգևոր հայրերի առաջնորդությանը:

4. Մենք շարունակում ենք կրել ՀՀ անձնագիր, որը մինչև 2023թ. հոկտեմբերը մեզ փաստացի տալիս էր ՀՀ քաղաքացու ամբողջական կարգավիճակ, իսկ հիմա արհեստականորեն իջեցվել է մեր կարգավիճակի նշաձողը:

Դադարեցրե՛ք արցախցիների դեմ խտրականության ու ատելության քարոզն ու շահարկումները»,-նշել է նա:

  • Կիսվել: