հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ախալքալաքում COVID-19-ի 4 նոր դեպք է հաստատվել

Ախալքալաքում COVID-19-ի 4 նոր դեպք է հաստատվել

Վերջին 24 ժամում Ախալքալաքում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել, գրում է jnews.ge-ն:

Այսօր Ախալքալաքում կատարվել 86 հակամարմինների արագ և 48 PCR թեստ, որից հաստատվել վարակման 4 դեպք: Իսկ երեկ կատարվել է 106 հակամարմինների արագ և 104 PCR թեստ, որից հաստատվել վարակման 6 դեպք: Այսօրվա դրությամբ, ընդհանուր Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը երկու տասնյակը գերազանցում են: Այս մասին հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից:

Նշենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 929 նոր դեպք, առողջացել է 1 914 մարդ, մահացել է 33 պացիենտ:

  • Կիսվել: