հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները․ Ավինյան

Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները․ Ավինյան

Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները. նախկինում 4 խմբով ու 100 սանով գործող նախակրթարանն արդեն այսօր կարող է ընդունել 12 խումբ՝ 360 երեխայի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո այն այսուհետ իր սաներին կընդունի բարեկարգ, արդիական և ապահով պայմաններում։

Մանկապարտեզի շենքում իրականացված շինարարական աշխատանքները ներառել են շենքի սեյսմիկ ամրացում, արևային վահանակների և ջրատաքացուցիչների տեղադրում, լուսամուտների և դռների փոխարինում, օդափոխման նոր համակարգի, խմելու ջրի մատակարարման, կոյուղու համակարգերի տեղադրում և նորոգում, էլեկտրական մալուխների փոխարինում, ինչպեն նաև մանկապարտեզի շենքի հիմնային վերանորոգում»,-գրել է նա:

  • Կիսվել: