երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին

Ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին

«Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, ներսում գտնվող մարդիկ տարհանվել են:

 Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ստուգման արդյունքում պարզվել է՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Ահազանգ է ստացվել նաև, որ «Ռոսիա մոլ»-ում ռումբ կա տեղադրված։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

  • Կիսվել: