հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը փակ կլինի

Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը փակ կլինի

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

  • Կիսվել: