Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը Չեռնոգորիայում բերման են ենթարկել
Չեռնոգորիայում բերման է ենթարկվել ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը, որը Մոսկվայում Չերկիզովսկի շուկայի նախկին տնօրենն է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Ռուսաստանում Իսմայիլովը եւ նրա եղբայր Վագիֆը հետախուզվում էին կրկնակի սպանության եւ զենքի անօրինական շրջանառության հոդվածներով: Դատարանը հեռակա կալանավորման մասին վճիռ է կայացրել: Թելման Իսմայիլովը բերման է ենթարկվել Պոդգորիցեում:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմաիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը: Հանցագործությունը կատարող Մեխման Քերիմովին դատարանն ազատազրկել էր 13 տարի ժամկետով: