շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս կար․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս կար․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։

Արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվեց Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակչի: Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվեցին «Բ 8» գրառմամբ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբեր:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: