ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
44-օրյա պատերազմի զոհերից ոմանց հարազատները ցանկանում են տեղափոխել նրանց շիրիմները

44-օրյա պատերազմի զոհերից ոմանց հարազատները ցանկանում են տեղափոխել նրանց շիրիմները

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու Հայաստանում հուղարկավորված զոհերի հարազատներից ոմանք ցանկանում են տեղափոխել իրենց հարազատների շիրիմները:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գործող կարգում՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու համար:
 
Բանն այն է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերով վերահուղարկավորումների համար սահմանված է հստակ ժամկետ՝ «թաղումից առնվազն երեք տարի հետո»:
 
Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը, նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում  ժամկետային սահմանափակումներ չկիրառել:
 
«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է նախագծի հիմնավորումներում:
 
Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ 

  • Կիսվել: