ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
3 հայ շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

3 հայ շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում երեկ մեկնարկեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
 
Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։
 
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
 
Երեկ կայացած առաջին տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը հաղթանակներ տոնեցին, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարի 7-րդ համար Մերի Արաբիձեի հետ, իսկ Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին։

  • Կիսվել: