երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
2023թ. Երևանում կբարեկարգվի 210 բակային տարածք՝ ավտոտնակների ու զավթած տարածքների փոխարեն. քաղաքապետարան (տեսանյութ)

2023թ. Երևանում կբարեկարգվի 210 բակային տարածք՝ ավտոտնակների ու զավթած տարածքների փոխարեն. քաղաքապետարան (տեսանյութ)

Շենգավիթի բակերից մեկն է ամիսներ ցանցկապատված, անխնամ տարածք էր, կային նաև ավտոտնակներ: Այժմ տեղում հանգստի նոր գոտի է ստեղծվել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։

«Կառուցվել են ճեմուղիներ՝ նստարաններով ու զրուցարաններով: Վերակառուցվել է ֆուտբոլի խաղադաշտն ու խաղահրապարակը, վերականգնվել՝ կանաչ գոտին: Մնացել են վերջին շտկումները։

Այս բակային տարածքի մի մեծ մասը նախկինում զավթած է եղել բնակիչների կողմից: Այժմ ամողջությամբ բաց է տարածքը և կանաչապատ: Այս պահին բարեկարգվում է 35 բակ, դա իսկապես աննախադեպ մեծ ծավալի աշխատանք է»,-ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Նոր մարզական խահրապարակ կունենան նաև Նորագավիթի բնակիչները:

Այս տարի Երևանում կբարեկարգվի 210 բակային տարածք: Գրեթե բոլոր հասցեներում ավելի քան 3 տասնամյակ եղել են միայն զավթած տարածքներ ու ավտոտնակներ: «Գտնվում ենք Թբիլիսյան 33/3 հասցեում, որտեղ ապամոնժվել է 8 ավտոտնակ և վերադարձվել է 300 քմ տարածք»,-ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը:

Վարչական շրջանի տարեկան ծրագրով այժմ Արաբկիրի բակն ամբողջությամբ վերակառուցվում է:

Բնակիչները կատակում են՝ շինարարությունից հետո բնակարանների արժեքները կբարձրանա:

Մալաթիա Սեբաստիայում ու մյուս վարչական շրջաններում բարեկարգման ընթացքում բակերում անցկացվում է ոռոգման ցանց ու արտաքին լուսավորության նոր համակարգ: «Տեղադրում ենք լեդ լուսատուներ, որոնք էներգախնայող են, կտեղադրվեն նաև արևային համակարգերով, որոնք մինչև առավոտ կլուսավորեն բակերը»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը:

Միանման է մոտեցումը նաև խաղահրապարակներում. ռետինե գորգերն ու միաձույլ ռետինե ծածկույթը պարտադիր է՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

Բարեկարգ բակերը քաղաքին են վերադարձնում Երևանի բակային մշակույթը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: