երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 22 ավտոտնակ կքանդվի. քաղաքապետարան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 22 ավտոտնակ կքանդվի. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

՛՛Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով
ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: