Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները Ջեյհուն Բայրամովը և Մուհամեդ Իսհակ Դարը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Նրանք անդրադարձել են նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջիկա այցն Ադրբեջան։