կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 19 000 անօրինական միգրանտ

Տարեսկզբից ի վեր Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 19 000 անօրինական միգրանտ

Ռուսաստանի դատական կարգադրիչների ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տարեսկզբից Ռուսաստանից արտաքսել են ավելի քան 19 000 անօրինական միգրանտի:

«2025 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել է 19 100 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ամբողջ 2024 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից, ընդհանուր առմամբ, 88 000 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, որոնք երկրում անօրինական էին գտնվում:

 

  • Կիսվել: