կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարակը նշանակվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Բարակը կօգնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի իրականացման հարցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, որպեսզի նպաստի երկրում իրավիճակի կայունացմանը և աջակցի նոր կառավարությանը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը:

  • Կիսվել: