Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ում կհանդիպի Պուտինի հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը կայցելի Ռուսաստան։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այցի շրջանակներում նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆիդանը հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նա նաև նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներառյալ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու, որը գլխավորում էր ռուսաստանյան պատվիրակությունը Ստամբուլում մայիսի 16-ին կայացած ռուս-ուկրաինական բանակցություններում: Ֆիդանը կբանակցի նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։
Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում մանրամասն կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարցերը: