շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը. Ավինյան

Շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը. Ավինյան

Մենք շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ:

«Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինանարական աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված»,-նշել է նա:

  • Կիսվել: