ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաղը կքննարկվի Աղվան Հովսեփյանի կալանքի միջնորդությունը

Վաղը կքննարկվի Աղվան Հովսեփյանի կալանքի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։

Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք են ներկայացրել այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։

Ինչպես նշել է պաշտպան Սարգսյանը՝ այս քրգործը հատուկ է մակագրվել դատավոր Մարտիրոսյանին, քանի որ ՛՛դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման կարգը չի պահպանվել, ուստի կրկին ակնհայտ է, որ չի ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի՝ արդարացի քննության իրավունքը՛՛։

Նշենք, որ դատական նիստը կշարունակվի վաղը՝ 15։00-ին։

Հիշեցնենք, որ դատարանին ներկայացվելու է Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

 

  • Կիսվել: