երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովայի հետ։

Ողջունելով հյուրին՝ Լիլիթ Գալստյանը կարևորել է Հայաստան-Լատվիա սերտ հարաբերություններն ու խորացող միջխորհրդարանական համագործակցությունը։

Պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքները, բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իր դիտարկումները։

Հանձնաժողովի նախագահն առանցքային է համարել ոլորտում երկկողմ գործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել անկախ ու անաչառ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու կարևորությանը, ինչպես նաև ընդգծվել է հանձնաժողովի հետ այդ կառույցի արդյունավետ գործակցությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք։

Ի թիվս օրակարգային հարցերի՝ անդրադարձ է եղել Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքներին, ինչպես նաև Բաքվում պահվող մեր հայրենակիցների խնդրին։

  • Կիսվել: