երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ հնարավոր ուղին. ՉԺՀ ԱԳՆ

Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ հնարավոր ուղին. ՉԺՀ ԱԳՆ

Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ հնարավոր ուղին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանի դիրքորոշումը հետևողական է և հստակ։ Մենք անփոփոխ կերպով կարծում ենք, որ երկխոսությունն ու բանակցությունները ճգնաժամից դուրս գալու միակ հնարավոր ուղին են։ Չինական կողմն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկվել է անցյալ շաբաթ չինական Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման ընթացքում։

Հիշեցենք, որ նոյեմբերի 19-ին Պուտինը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի նախագաների հետ եռակողմ հանդիպման սկզբում հայտարարել է, որ երեք պետություններն ունեն բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինականի կարգավորման առումով։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, այս թեման նա քննարկել է Շենժենում Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ առանձին երկկողմ հանդիպումների ընթացքում։

Ինչպես ավելի ուշ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում նշել է Թրամփը, եռակողմ գագաթնաժողովի ընթացքում երկրների առաջնորդները «շատ մեծ ժամանակ» են հատկացրել ուկրաինական ճգնաժամի քննարկմանը։

ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում անցկացրել են եռակողմ հանդիպում։ Այս կազմով գագաթնաժողովն անցկացվել է առաջին անգամ։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ և հավատարմություն հայտնել ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանմանը։ Հանդիպման արդյունքներով առաջնորդներն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր։

  • Կիսվել: