Վուչիչը հայտնել է, որ իրեն սպառնում են վերացնել
Սերբիայի նախկին նախագահ, ընդդիմադիր Սերբական առաջադեմ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ սպառնալիքներ է ստացել հանցավոր խմբավորումներից։
«Ես ստացել եմ հստակ և միանշանակ ազդանշան, որ ինձ կվերացնեն», - ասել է Վուչիչը Pink հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ սպառնալիքների վերաբերյալ ոստիկանության հետ կապ չի հաստատել։



