երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Լևոն Շիրինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով։ Կարապետյանի ձերբակալությունից, ապա կալանավորումից հետո Շիրինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկի՝ «Սիվիկ»-ի հետ զրույցում հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, գործարար, ինչ գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված և որի նպատակն է հայրենիքը նսեմասցնելն է պետությունից զրկելու առումով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: