երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը

Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը

Վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին: Այս մասին հայտնել են Կառավարությունից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

 

Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։    

 

  • Կիսվել: