երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։

  • Կիսվել: