երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
​«ՄԱՊ-ի Ալիկի» գործն ուղարկվել է դատարան

​«ՄԱՊ-ի Ալիկի» գործն ուղարկվել է դատարան

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Ըստ Խաչատրյանի՝ մերժվել է նաև Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։

Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

  • Կիսվել: