ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի Սահմանադրական դատարանը պատասխանատու է Հայաստանի հետագա ճակատագրի համար․ Հարությունյան

Հայաստանի Սահմանադրական դատարանը պատասխանատու է Հայաստանի հետագա ճակատագրի համար․ Հարությունյան

Հայաստանի հետագա ճակատագրի համար պատասխանատու է Հայաստանի Սահմանադրական դատարանը: Այս մասին ՍԴ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ հանդես գալով իր եզրափակիչ խոսքով:

Արդարադատության նախկին նախարարը թվարկեց Սահմանադրական դատարան դիմելու իր թեզերը՝ շեշտելով, որ ամբաստանյալը եւ համանախագահները չեն ներկայացրել քննադատությանը դիմակայող հակափաստարկներ: Դավիթ Հարությունյանն իր ելույթը կառուցեց ստորադասական եղանակով. Ես կարող էի հերքել:

«Ընդդիախոսների նվաստացումը եւ սպառնալիքները ոչ մի կապ չունեն ժողովրդավարության եւ ժողովրդի կամք արտահայտման հետ»,- հիշեցրեց Հարությունյանը՝ շեշտելով, որ հասարակության ներկայացուցիչ լինելը բարձր պատասխանատվություն է եւ կապ չունի ճնշման հետ:

«Ինչպես էլ պնդեն, որ հայտարարությունները ներկայացրել եմ համատեքստից դուրս, ոչ ոք չի կարող ապացուցել, որ «ասֆալտին փռել», «ձեռքերը կտրել» եւ նման այլ արտահայտություններ կարող են հնչեցվել ժողովրդավար երկրում եւ պետության առաջին դեմքի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ օմբուդսմենի արձագանքը նման դրսեւորումներին պետք է սթափեցներ խոսողին, բայց դա այդպես չէր: Նա հիշեցրեց, որ վարչական դատարանը դա եւս որպես ագրեսիվ արտահայտություններ որակեց: Հարությունյանը արձագանքեց, որ Սահմանադրական դատարանը հրաժարվել է բավարարել իր միջնորդությունը եւ ոստիկանության տեսախցիկներից տվյալներ տրամադրել Մխիթար Զաքարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որի նկատմամբ ապօրինի ուժ եւ ապօրինի կալանք էր կիրառվել: Դատարանն այդ կալանքը եւս անօրինական է ճանաչել»,-, ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ իր պնդումն էր, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Դավիթ Հարություննյանը խորհուրդ տվեց դատավորներին և բոլորին դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը և հավելեց, որ ցավոք դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը։

«Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալու ՀՀ–ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպանը, դառնալու արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ»,– ասաց նա։

«Ի վերջո, ոչ մեկ չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր։ Ինչ վճիռ էլ դուք չկայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է, բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կգնա մեր երկիրը։ Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ստորագրելու է Պուտինի բառերով՝ բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր։ Պարզ է, որ խոսքը տարածքների, ստանձվող պարտավորությունների և զիջումների վերաբերյալ միջազգային պայմանագրերի մասին է, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն այս երկուսն են՝ Ազգային ժողովը և դուք, բա՛րձր դատարան»,– ասաց նա և նկատեց, որ ԱԺ–ում որոշումներ են ընդունվելու միանձնյա։

«Եթե այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, ապա դուք զրկում եք Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից։ Մյուս կողմից հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար։ Այնպես որ, պատմական բեռը լինելու է ձեր ուսերին»,–հավելեց նա։

  • Կիսվել: