երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Գյումրիում սպանված կինը 2016-ին կրկին ծեծի է ենթարկվել կասկածյալի կողմից․ դատախազ

Գյումրիում սպանված կինը 2016-ին կրկին ծեծի է ենթարկվել կասկածյալի կողմից․ դատախազ

Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել լրագրողներին:

Ծեծի արդյունքում մահացավ 43-ամյա Մարինե Խ.-ն, իսկ նրա 13-ամյա դուստրը մարմնական բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հետեւանքով անզգուշությամբ կնոջը մահ պատճառելու համար:

Անզգուշությա՞ն, թե՞ դիտավորյալ սպանության հետ գործ ունենք: Հարուցված քրեական գործի վերաբերյալ քննադատություններին ծանոթ է դատախազը, շտապում է հայտարարել՝ փորձաքննություններից հետո չի բացառվում, որ վերանայեն հոդվածները:

 

Եթե պարզվի, որ անձը մշտապես է ծեծի ենթարկել կնոջը, կդիտարկեն նաեւ խոշտանգման հանգամանքը:

Մեկ նման տվյալ կա: 2016-ին է տուժողին կասկածյալը կրկին ծեծի ենթարկել՝ առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս:

  • Կիսվել: