շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի. Վանեցյան

Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի. Վանեցյան

Անկեղծ ասած՝ մի քիչ հիվանդ էի։ Իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը տապալվել է, պառակտվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ. լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին, հայրենիքին, ժողովրդին։

Ելույթից առաջ Վանեցյանը նաև շնորհավորեց Ընտանիքի միջազգային օրվա առթիվ և ասաց. ՛՛Իմ կարծիքով՝ ամուր, ավանդական ընտանիքն ուժեղ պետության հիմքն է։ Ամուր և ավանդական ընտանիք, այլ տարբերակ չենք հանդուրժելու՛՛:

  • Կիսվել: