երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել ու այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Փաշինյան

Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել ու այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Փաշինյան

Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել ու այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությնաը։

Նշենք, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով։

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն: Մեկը 2008 թ. ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որ չի ստացվել ձեզ հայտնի կամ գուցե նաև անհայտ պատճառներով: Երկրորդը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ուրիշ մի երկու տերմին էլ կա, իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում: Բայց կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը։

Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը, փաստորեն, ոմանց՝ ձեզ հայտնի, դահլիճում ներկա ու ոչ ներկա, մարդկանց ջանքերով խափանվել է»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: