հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք կարող են փոխանակվել». Վահե Ղալումյան

«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք կարող են փոխանակվել». Վահե Ղալումյան

Ստորագրվելիք փաստաթուղթը վերաբերելու է հանձնաժողովի ստեղծմանը, որը զբաղվելու է հայ-ադրբեջանական սահմանների հարցերով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել:

«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Չեմ բացառում, որ դրանք կարող են փոխանակվել։ Ես կարծում եմ, որ կա խնդիր, որը պետք է լուծել: Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հանձնաժողով պետք է ստեղծվի, լուծվեն սահմանում առկա խոչընդոտները, որպեսզի գնանք երկարատև խաղաղության»։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում ռուսական զորքերի տեղակայմանը հայ- ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, Ղալումյանը նշեց, որ եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք գնալ այդ ճանապարհով։

  • Կիսվել: