չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին

Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին

Այսօր ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանն անդրադարձավ ԱԺ-ում առաջիկա պաշտոնների բաշխմանը և վերջին օրերին մամուլում շրջանառվող՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի հետ կապված միջադեպին:

Նա խոսեց հնարավոր պաշտոնանկությունների կամ նոր նշանակումների մասին և ասաց, որ այդ հարցերը որոշվելու են կուսակցության վարչության նիստի ընթացքում:

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր հավակնություններին հանձնաժողովների նախագահների պաշտոններին՝ Ղալումյանը նշեց՝ նորմալ է վերաբերվում նման հեռանկարին:

Լրագրողները Ղալումյանից հետաքրքրվեցին նաև Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքը միջադեպով։ «Այդ միջադեպի մասին մամուլից գիտեմ, ամբողջական պատկերացում չունեմ, մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ թեև տեսել է տեսանյութը, սակայն այն ամբողջական պատկերը չի փոխանցում:

Հարցին, թե արդյոք այս հարցը կքննարկվի վարչության նիստում, Ղալումյանը նշեց, որ տեղյակ չէ օրակարգից. «Վարչությունն է որոշում»։

  • Կիսվել: