Զելենսկին ԵՄ-ից օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրել։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է ևս 70 միլիարդ եվրոյի օգնություն՝ պաշտպանության ամրապնդման, սպառազինության ձեռքբերման և մեր դիմակայունության համար։ Սա իրատեսական գումար է։ Ես խնդրում եմ ձեզ հատկացնել այդ աջակցությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները հաջորդ տարվա համար և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։



