չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ադրբեջանի, Թուրքիայի հետ առևտուր պետք է անենք. Ղալումյան

Ադրբեջանի, Թուրքիայի հետ առևտուր պետք է անենք. Ղալումյան

Մենք հիմա խաղաղության պայմաններում ենք ապրում, ես հավատում եմ ստորագրված պայմանագրին, այն նախաստորագրված է, պետք է գնալ ստորագրման ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։

Նրա խոսքով՝ պետք է փակել հարևանների հետ թշնամության էջը և սկսել շփումը։

«Ճանապարհների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի կնքման հիմքը հենց առևտուրը, շփումն է։ Մեր պետությունը տասնյակ տարիներ մեկուսացված առանց ճանապարհների, մի կերպ հարատևել ենք, և հիմա հնարավորություն կա, որ մենք մեր հարևանների հետ շփվենք առևտուր անենք, և մենք պետք է մի կողմ դնենք թշնամությունը և մեր հարևանների հետ հարևանություն անենք, առևտուր անենք»,-ասել է Ղալումյանը։

Ըստ նրա՝ անվտանգության հարցում երաշխավորված ոչինչ չկա հիմա, խնդիրներ կլինեն և պետք է լուծել այդ խնդիրները, սակայան լավագույն լուծումը՝ գնալ ճանապարհների բացման ճանապարհով և Ադրբեջանի հետ վերջնական ստորագրել պայմագիրը։

 

  • Կիսվել: