կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսական կողմից հաստատվել է Երևանի և Անկարայի միջև շփման եզրեր գտնելուն աջակցելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմից հաստատվել է Երևանի և Անկարայի միջև շփման եզրեր գտնելուն աջակցելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ

Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մտքեր են փոխանակվել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների (ս. թ. հունվարի 14) իրականացման, ինչպես նաև ս. թ. փետրվարի 24-ին Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հերթական շփման կապակցությամբ հետագա քայլերի վերաբերյալ»,-նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմից հաստատվել է Երևանի և Անկարայի միջև շփման եզրեր գտնելուն հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման:

 

  • Կիսվել: