Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան: Նա Բաքու կմեկնի նախարարների կաբինետի նիստից հետո, որն այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, գրում է TRT Haber-ը։
Այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա։