Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը
Մայիսի 11-ին Բազելում կայացել է «Եվրատեսիլ 2025»-ի փիրուզագույն գորգի արարողությունը, որով պաշտոնապես ազդարարվում է մրցույթի բացումը:
37 երկրների արտիստները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Պարգը, քայլել են գորգի վրայով, լուսանկարվել երկրպագուների հետ ու պատասխանել լրագրողների հարցերին:
Արտիստներից յուրաքանչյուրը ներկայացել է հետաքրքիր կերպարով:
Պարգն իր ելույթից մի քանի կադրով կիսվել է սոցցանցերի էջերում:
Պարգն ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, «Survivor» գրությամբ սև գոտի, շղթաներ, մետալիկ կոշիկներ եւ բայքերի ոճով բաճկոն, որը եղել է ծոպերով: