Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է ԱԺ-ում Փաշինյանի ելույթին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին:
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր։ Կարծում եմ, Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները՛՛:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել էր. ՛՛Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ՛՛: