ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է ոսկե մեդալ

Պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է ոսկե մեդալ

Դեկտեմբերի 28-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ։

Ականավոր գիտնականը Հայաստանում ագրոօդերևութաբանական հետազոտությունների հիմնադիրներից մեկն է։ Նա մեծ ներդրում է ունեցել աշխարհագրության բնագավառի, հատկապես օդերևութաբանության, ագրոօդերևութաբանության, ագրոէկոլոգիայի մասնագիտացմամբ կադրերի պատրաստման և կայացման գործում։

  • Կիսվել: