շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պարո՛ն Մամիջանյան,  մարդկանց մեծամասնությունը գիտի՝ աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը․ Վահագն Ալեքսանյան

Պարո՛ն Մամիջանյան, մարդկանց մեծամասնությունը գիտի՝ աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը․ Վահագն Ալեքսանյան

Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը  հայտնել է, թե չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու։ Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, որ ադրբեջանական զորքերի կուտակում կա, անում է նմանատիպ հայտարարություններ։  Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում շեշտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հետո էլ, պարո՛ն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև  բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ,  ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ  մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։

 

Հիշեցնենք՝  Աժ նիստում  իր ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ  ՔՊ պատգամավորներին՝ նշելով, որ  Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, դեռ ժամանակ ունեք, շուտով, երբ հնչի զանգը, կլինի գործողությունների ժամանակը

  • Կիսվել: